Քննարկվել է Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը, փոանցում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարը կարևորել է ընկերության՝ գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը:
Ա. Աշոտյանի խոսքով, նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում:
«Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա` Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների շարժունության, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու, ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման և այլ հարցեր:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի դեսպանատանն իրենց ավարտական վկայականներն են ստացել դասընթացի առաջին 7 շրջանավարտները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա