Մարզահամերգային համալիրը 5-րդ անգամ հանվել է աճուրդի
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հերթական` հինգերորդ անգամ հանվել է աճուրդի. այսօր` հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին մեկնարկած աճուրդը կավարտվի հուլիսի 29-ին` ժամը 13:00-ին:
Panorama.am-ը Դատական ակտերի հարկադիր ծառայությունից տեղեկանում է, որ այս անգամ համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 12 մլրդ 695 մլն 535 000.0 դրամ` 10-ը տոկոսով ցածր, քան չորրորդ անգամ հայտարարված աճուրդում էր` 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Երրորդ անգամ հայտարարված աճուրդի ժամանակ այն գնահատվել էր 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել19 մլրդ 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Ըստ հայաստանյան օրենսդրության, յուրաքանչյուր անգամ գնորդ չլինելու դեպքում աճուրդի հանված ապրանքի գինը տասը տոկոսով նվազում է:
Հարակից հրապարակումներ`
Մարզահամերգային համալիրի շենքը դարձյալ հանվել է աճուրդի
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը