Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշումը` գործարարի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին : Այդ մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբաններից մեկը` Ռուբեն Մարգարյանը:
Նա «ՌԻԱ-Նովոստի»-ին ասել է, որ պաշտպանական կողմը բողոքը ներկայացնելիս հաշվի է առնելու դեռևս Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, իրենց ձեռնարկատիրական գործունեության ընթացքում տնտեսական հանցագործություն գործած անձանց նկատմամբ արգելվում է կալանք կիրառել:
«Մեր բողոքում մի քանի դիրքորոշում ենք ներկայացնելու, այդ թվում այն, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական է եղել, ինչը նշանակում է, որ այդ դեպքում կալանք չպետք է կիրառվեր», -հստակեցրել է փաստաբանը:
Նա նաև նշել է, որ դատարանը անտեսել է այն փաստը, որ իր պաշտպանյալն ունի մի քանի հիվանդություն, որոնց դեպքում նա չպետք է մնար անազատության մեջ:
Հիշեցնենք` հայազգի գործարարին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:
Հարակից հրապարակումներ`
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. Դատարանը բավարարել է միջնորդությունը
Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. Փաստաբան
Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան