Յուրի Վարդանյանը հասցրել է բավականին ունեցվածք կուտակել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Յուրի Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: 2012թ, երբ նա Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, հայտարարագրել էր միայն 650 հազար դրամ: 2013թ, երբ սպորտի նախարար էր՝ հայտարարագրել էր 2 մլն 920 հազար դրամ:
Իսկ ահա նախարարի պաշտոնը թողնելուց և դեսպան նշանակվելուց հետո նա հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ սեփական տուն, մեկ ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այդ, Յուրի Վարդանյանը հայտարարագրել էր միանգամից 5 ավտոմեքենա՝ «FORD EXCURSION V10 6.8 XL», «FORD AEROSTAR 3.0 EFI V6 XL», «MERCEDES-BENZ 500 S», «FORD E 150» և «LEXUS GX 470» մակնիշի: Իսկ նրա հաշվին կար 3 մլն 220 հազար դրամ: Հետաքրքիր է թե դեսպան Վարդանյանի հայտարարագիրն ի՞նչ փոփոխությունների կենթարկվի մեկ տարի անց»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան