Կառավարությունը կաջակցի Շիրակի և Լոռու մարզերի կարկտահարությունից տուժած համայնքներին
ՀՀ կառավարությունը կաջակցի Շիրակի և Լոռու մարզերի կարկտահարությունից տուժած համայնքներին: Այս մասին որոշումն ընունվեց գործադիրի այսօրվա նիստում: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում ուժեղ կարկտահարություն եղել է հունիսի 19-ին, 30-ին և հուլիսի 7-ին, իսկ Լոռու մարզում՝ մայիսի 24-ին և հուլիսի 8-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ կարկտահարությունից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնք:
Նրա խոսքերով` կարկտահարությունից տուժած համայնքներում կան հողօգտագործողներ, որոնք 2013 թվականին մարզպետարանից ստացել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 2014 թվականի բերքահավաքից հետո ստացած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց մեկը երկուսի հարաբերակցությամբ՝ 80 դրամ (160 դրամ), հետ վերադարձնելու պայմանով։ Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հողօգտագործողների գումարների վերադարձը հետաձգել:
Այսպիսով, կառավարությունը որոշեց որոշեց 2013 թվականին մարզպետարանից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած և կարկտահարությունից տուժած հողօգտագործողների կողմից գումարների հետ վերադարձման հարցը հետաձգել և դրա քննարկմանն անդրադառնալ 2015 թվականի հուլիսին:
Բացի այդ, 2014 թվականին Շիրակի և Լոռու մարզերի կարկտահարությունից տուժած հողօգտագործողների կողմից ներկայացվել է 1206.02 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պահանջարկ, որի դիմաց հետ վերադարձման ենթակա գումարների հարցը նույնպես կառավարությունը որոշեց քննարկել 2015թ-ի հուլիսին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն անձամբ նախորդ շաբաթ այցելել է կարկուտից տուժած համայնքներ:
«Ւնձ համար անհասկանալի է, եթե այս տարի գյուղացիները բերք չենք ստանալու, ինչպես են վերադարձնելու վարկերը: Խնդրում եմ պարոն Ջավադյան, փորձեք գյուղացիներին աջակցել վարկերի հարցում, բացի այդ, մարզպետներին ևս ներգրավեք այս հարցում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով