Լևոն Հայրապետյանը ինսուլինի կարիք ունի
Տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում: Այդ մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայրապետյանի պաշտոնական էջը:
«Լևոնը վերջերս տարել է ինսուլտ և եթե չլինի բժիշկների հսկողության տակ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին», -նշված է գործարարի ֆեյսբուքյան էջում:
Նույն էջում մի քանի րոպե առաջ նաև այսպիսի գրառում է հայտնվել. «Բարեկամներս, պետք չէ հուսաթափվել: Այս ապօրինի քայլը Հայրապետյանի նկատմամբ կրում է զուտ քաղաքական բնույթ, ինչպես ժամանակին Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված քրեական գործը: Ցանկացողների պակաս Հայրապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, կարծես թե չկա` սկսած ազերի բաշիբոզուկներից, վերջացրած ներռուսաստանյան անկուշտ իշխանավորներից և տարբեր քրեաօլիգարխիկ տարրերից: Տվյալ պարագայում հարկավոր է հնարավորինս համախմբվել, դառնալ մեկ բռունցք և դիմակայել մեր ազգի առաջ ծառացած ճակատագրական խնդիրներին»:
Հարակից հրապարակումներ`
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. Դատարանը բավարարել է միջնորդությունը
Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. Փաստաբան
Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել