ՈԱԱԿ-ը հետևում է 5 բուհերում որակի ներքին ապահովման համակարգի ներդրմանը
«Որակի ապահովման ազգային կենտրոն»-ը (ՈԱԱԿ) բովանդակային մշտադիտարկում է իրականացնում հինգ բուհերում` պարզելու որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը: Ուսումնասիրվում են պլանավորված գործողությունները, դրանց իրականացման աստիճանը, փաստացի ձեռքբերված արդյունքները, և թե որքանով են արդյունքները նպաստել տվյալ բուհի դրամաշնորհային ծրագրի նպատակների իրականացմանը: Այս մասին հատնում են ՈԱԱԿ-ի հասարակության հետ կապերի բաժնից:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, Մովսես Խորենացու անվան համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում դրամաշնորհ են ստացել «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրա հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրման» ծրագրով:
Նախատեսվում է, որ դրամաշնորհ ստացած հինգ բուհերը 12 ամիս տևողությամբ ծրագրեր կիրականացնեն` ընդհանուր 4 փուլով:
Հուլիսի 11-17-ը` գործընթացի երկրորդ փուլի ավարտից հետո, ՈԱԱԿ-ը նշված բուհերում մոնիտորինգ է անցկացնում` պարզելու, թե որքանով են արդյունավետ իրականացնում որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ բարելավման ծրագրերը: Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա