Մոսկովյան մետրոյի վթարից տուժած Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Աննան կազդուրվում է
Մոսկովյան մետրոյում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժած 20-ամյա Մերի Քոչարյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Ջամբազյանը:
Հիշեցնենք, 20-ամյա Մերի Քոչարյանը Մոսկվայի մետրոյի վթարից հետո տեղափոխվել էր Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով:
«Վիրահատությունն ուղղված է եղել ողնաշարի գործունեության կարգավորմանը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Բժիշկներն անում են ամեն հնարավորը` վիճակը կայունացնելու համար», -հավելեց Ջամբազյանը:
Ինչ վերաբերում է նույն վթարի հետևանքով տուժած 23-ամյա Աննա Բուլղադարյանին, ով աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով տեղափոխվել էր Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց, Ջամբազյանն ասաց, որ նրա մասին տեղեկությունները հուսադրող են:
«Նրան արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ»,-փոխանցեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
ԱԳՆ. Հայազգի երկու տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում
Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
Մոսկվայի մետրոյում տուժած 20-ամյա հայուհուն վիրահատում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները