Իրենք են ցույց տվել որտեղ է Սմբատի դին, էլ ո՞վ պիտի սպանած լինի. Համայնքի ղեկավար
Քարվաճառում անհետացած, ապա սպանված հայնաբերված 17-ամյա Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են: Տղային վերջին անգամ տեսնել չեն կարողացել, քանի որ, ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Նոր Էրքեջ համայնքի ղեկավար Արա Հովհաննիսյանը, Սմբատին փակ դագաղով են հուղարկավորել:
«Չենք կարող ասել, թե ինչ վիճակում էր, ինչ վնասվածքներ ուներ: Չենք տեսել իրեն, փակ էր: Ամբողջ գյուղի ժողովուրդը, շրջանի ղեկավարությունը ներկա էր»,- ասաց նա:
Արա Հովհաննիսյանը նկատեց, որ դիվերսանտներն են ցույց տվել, թե որտեղ է Սմբատի դին և ըստ այդմ, ենթադրելի է, որ նրանք են սպանել երիտասարդին. «Եթե իրենք են ցույց տվել, էլ ո՞վ պիտի սպանած լինի»:
Գյուղապետի խոսքով, Սմբատին դիվերսանտները տարել են սարից, ընտանիքն անասնապահությամբ է զբաղվում, տղան այդ ժամանակ անասուններին է պահելուց եղել:
«Սարում անասունն է պահել, տարել են: Թե ոնց են տարել, ոչ ոք չգիտի: Ծնողները շատ վատ են: 17 տարեկան տղա կորցրած ծնողն ի՞նչ վիճակում պիտի լինի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Արցախում անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով: ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել էր երեկ՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորած էր հուլիսի 7-ից:
Հարակից հրապարակում`
Քաշաթաղում անհետացած տղայի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով
Քաշաթաղում անհետացած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է
Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին
Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները. «Ազատություն»
ԼՂՀ բնակիչ Ս. Ցականյանն անհետացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները