Թուրք հոդվածագիր. «Ասենք թե Գյուլենի մայրը հայ է, մի՞թե դա իրավունք է տալիս նրան ստորացնելու»
Հուլիսի 7-ին թուրքական «Յենի Աքիթ» պարբերականում լույս էր տեսել մի հոդված, որտեղ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը ենթարկվում էր վարկաբեկման և նրան վերագրվում էր հայկական ծագում: Նշենք, որ ամերիկաբնակ Գյուլենը լուրջ հակամարտության մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և իշխանական լրատվամիջոցները շարունակ Գյուլենի անձը սևացնող հրապարակումներով են հանդես գալիս:
«Յենի Աքիթ»-ի սյունակագիր Յավուզ Բահադըրօղլուն սուր քննադատության է ենթարկել Գյուլենի մասին վերոնշյալ հոդվածը` դա համարելով ռասիզմի դրսևորում:
Սյունակագրի կարծիքով, արդար չէ, որևէ մեկի ծագումն օգտագործել նրա դեմ արշավ անելու համար:
«Կարո՞ղ եք, բարկացեք Գյուլենի վրա, կարող եք, մեղադրեք նրան, բայց նրա հանգուցյալ մայրն այստեղ ի՞նչ մեղք ունի: Ասենք թե նրա մայրը հայ է, հույն է կամ հրեա, հետո ի՞նչ: Մի՞թե դա իրավունք է տալիս մարդուն ստորացնելու: Ինչո՞ւ հայուհուց ծնվելը կամ հայ լինելը պետք է ստորացնելու կամ մեղադրելու պատճառ լինի: Անընդունելի է նման ռասիստական մոտեցումը»,-ասել է հոդվածագիրը:
Բահադըրօղլուն կոչ է անում չմոռանալ, որ Օսմանյան փադիշահների մայրերը ոչ մահմեդական են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում