Խեցգետնի ու ձկան մսով, ձմերուկով, բյուրեղյա ու նույնիսկ պաղպաղակի տեսքով. Տոլմայի փառատոնում
Խեցգետնի ու ձկան մսով, կարմիր բազուկով, ձմերուկով, սեխով, բյուրեղյա, նույնիսկ պաղպաղակի տեսքով… «Ուդուլի» տոլմայի փառատոնում սեղանիկների վրա ավանդական տոլմայի կողքին բազմաթիվ նորություններ ու խոհարարական մտքի թռիչքի մի ողջ տեսականի էր:
Բացի բաղադրատոմսից, խոհարարները փորձել էին նաև ապահովել տոլմայի յուրօրինակ տեսքը՝ կաղամբ հիշեցնող, դդումի մեջ լցոնած, խխունջի խեցու մեջ…
Փառատոնի նախաձեռնողը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն է, իսկ ղեկավար Սեդրակ Մամուլյանն ուրախությամբ նշում է, որ փառատոնն անցկացման 4-րդ տարում արդեն զգալի արդյունքներ է գրացնել, բացի նոր ու յուրօրինակ մոտեցումների ի հայտ գալուց, նաև ընդլայնվել է մասնակիցների թիվը:
Նա փառատոնը կարևորում է հատկապես հայկական կերակրատեսակը թուրքացումից զերծ պահելու առումով:
Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամ, պատմագետ Գառնիկ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տոլման հայկական ուտեստ է, ուրարտական. «Հիմա մեր հարևաններն ամեն ինչ անում են, որ յուրացնեն: Բայց դա իրենց չի օգնում, քանի որ լուրջ փաստեր չունեն»:
«Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագրով փառատոնին մասնակիցների թվում նաև սփյուռքահայեր կային: Սփյուռք-Հայաստան միասնականության տոլման պատրաստել էին Էթիկայի դպրոցի սաները: Մարիամ Պողոսյանի խոսքով, իրենց տաղավարը հենց դրանով էր յուրահատուկ:
Ավստրալիայից Կարեն Բեզիկյանը Հայաստանում առաջին անգամ է տոլմա պատրաստում. «Շատ սիրեցի, հուսամ մյուս տարի էլ կմասնակցեմ: Ավստրալիայում շատ են սիրում տոլմա, հատկապես բրնձով ու չամիչով տեսակը»:
Տոլմայի համով պաղպաղակ
Փառատոնի մասնակիցները փորձել էին վեր հանել Հայկական լեռնաշխարհի տարբեր նահանգներում պատրաստված տոլմաների տեսակները և այդ ավանդական բաղադրատոմսերին հաղորդել նոր համ ու հոտ:
Կարդացեք նաև՝
«Մեր ազգային խոհանոցը կարող է լինել նաև մեր մշակույթի բրենդը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները