Երևանի համաբուժարաններում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Այս տարվա առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների քանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում 42.874 տնային կանչ, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ:
Զգալի թիվ են կազմում նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000 վիրահատվել է:
«Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հոսպիտալիզացիայի ընդհանուր քանակը կազմել է 21333:
2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա