Նախաքննությունը պարզել է, որ Սմբատ Ցականյանին առևանգել են Քարվաճառ ներխուժած ադրբեջանցիները
17-ամյա Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ Գլխավոր դատախազությունը` հիմնվելով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վրա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը հուլիսի 17-ին ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 9-ին հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:
Հարակից հրապարակումներ`
Իրենք են ցույց տվել որտեղ է Սմբատի դին, էլ ո՞վ պիտի սպանած լինի. Համայնքի ղեկավար
Քաշաթաղում անհետացած տղայի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով
Քաշաթաղում անհետացած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է
Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին
Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները. «Ազատություն»
ԼՂՀ բնակիչ Ս. Ցականյանն անհետացել է