Ի պատասխան «ICAO»-ի խնդրանքի՝ Իրանը պատրաստ է օդային տարածք տրամադրել տարանցիկ չվերթներին
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` (ICAO) Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր օդային տարածքը տրամադրել տարանցիկ չվերթներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի տարածքում` ռուսական սահմանին մոտ, խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել. մալազիական ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 777» ինքնաթիռն Ամստերդամ-Կուալա-Լումպոր չվերթն իրականացնելիս, մուտք գործելով ՌԴ օդային տարածք, սկսել է իջնել, ինչի արդյունքում նրան Ուկրաինայի տարածքում հայտնաբերել են այրվելիս: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 295 մարդ՝ 15-ն անձնակազմի անդամներ են եղել, 280-ը՝ ուղևոր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում