ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել նաև Հայաստանի վրա. «Ժողովուրդ»
Ուկրաինական ճգնաժամի հետևանքով լայն թափ ստացած Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը: Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Նկատենք, որ այս պատժամիջոցներն անխուսափելիորեն կանդրադառնան նաև Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ՝ ԱՄՆ-ի «սև ցուցակում» են հայտնվել «Ռոսնեֆտ»-ը և «Գազպրոմբանկ»-ը, որոնք գործում են նաև Հայաստանում: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի Նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս ասել է, թե ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները բացասական ազդեցություն կարող են ունենալ նաև Հայաստանի վրա»,-հավելել է թերթը: