Իրանական ընկերությունը հրաժարվել է վարձակալել Սյունիքի արոտավայրերը. Դեսպան
Իրանական այն ընկերությունը, որը ցանկանում էր վարձակալել Հայաստանի Սփյունիքի մարզի նշանակալի չափով արոտավայրերը, հրաժարվել է այդ գաղափարից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
«Արոտավայրերի խնդիրը մեծ հնչեղություն ստացավ, թեև որևէ միջկառավարական համաձայնագիր չէր ստորագրվել: Մի մասնավոր ընկերություն էր պայմանագիր ստորագրել: Սակայն հարցի՝ հասարակական հնչեղությունից հետո պարզվեց, որ այդ ընկերությունը հրաժարվել է այդ գաղափարից, չի ուզում ներդրում անել»,- ասաց դեսպանը:
Նա նաև հարց ուղղեց հայ լրագրողներին, թե արդյո՞ք ճիշտ էր հարցին այդպիսի մեծ հնչեղություն տալը: Պատասխանը միանշանակ էր՝ այո:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում ստորագրվել էր «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև», այնուհետև նաև «Համաձայնագիր», ըստ որի՝
1.Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ և արոտացնել և իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:
2. …Ժամանակը … ամենապակաս 10 տարի է եւ ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է;
3. Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:
4. Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին
5. Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ եւ մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:
6. Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, և ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչև10 տարի:
7. Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով): Համաձայնվեց նաև հիմնել մի ընկերություն Հայաստանի և Իրանի միջոցով»:
Նախորդող հրապարակումներ՝
ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին