Մարտական հենակետում զինվոր է զոհվել
Այսօր, ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները