Մշակույթ 14:33 18/07/2014

Պերճ Զեյթունցյանի՝ ծանրակշիռ դերակատարությունը (լուսանկարներ, տեսանյութ)

«Արևմտյան գեղարվեստական իրականության և ազգային մշակութային տիրույթների համադրման քաղաքականությունը աստիճանաբար թափանցեց կերպարվեստ, երաժշտություն, անպայմանորեն՝ գրականություն՝ հենց Պերճ Զեյթունցյանին հռչակելով «վաթսունականցիների» առաջնորդներից մեկը, որովհետև ունենալով արևմտյան կողմնորոշումներ, ժխտելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդի կաղապարվածությունը՝ գրողը ձգտում էր ազգայինի և արևմտյանի զուգորդումներին, մասնավորաբար 20-րդ դարի արձակում տեղի ունեցող կերպարանափոխումներին, անհատի ներաշխարհի պատկերման առաջավոր միտումներին: Ժամանակաշրջանը չափազանց բարենպաստ էր Պերճ Զեյթունցյանի համար, որովհետև այլևս պատմություն էր դառնում «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը», ձևավորվում էին գրականությունների մերձեցման հրաշալի նախապայմաններ»,- Պերճ Զեյթունցյանի մասին գրել է թատերագիր Լևոն Մութաֆյանը (աղբյուրը՝ grakantert.am):

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է. նա դարձավ 76 տարեկան: Ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս):

1948-ին ներգաղթել է Հայաստան: 1956-ին ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը, 1963-ին` Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: 1962-64-ին սովորել է Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարական դասընթացներում: Նրա առաջին պատմվածքը տպագրվել է «Պիոներ» ամսագրում, 1953-ին: 1965-1968-ին եղել է «Հայֆիլմի» սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, 1968-1975-ին` հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի գեղարվեստական ֆիլմերի միավորման գլխավոր խմբագիր, 1975-ից մինչև 1986-ի փետրվարի 20-ը` ՀԳՄ վարչության քարտուղար: 1986-1990-ին` «Աղբյուր» ամսագրի խմբագիր, 1991-1992-ին` ՀՀ մշակույթի նախարար:

Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լիտվերեն, հունգարերեն, բուլղարերեն, էստոներեն, չեխերեն: 1982-ին մեծ տպաքանակով ռուսերեն լույս է տեսել նրա «Ավերված քաղաքի առասպելը» վեպը: 2000-ին ֆրանսերեն է թարգմանվել «Վերջին արևագալը» վեպը (նվիրված է Գրիգոր Զոհրապին): 

«Իմ բախտը կինոյում չի բերել` ի տարբերություն թատրոնի: Թատրոնում 11 ներկայացում եմ ունեցել. քիչ բան չէ: Բախտի բան է, գիտեք, նայած թե ինչպես է ճակատագիրը տնօրինում»,- ասել է Պ. Զեյթունցյանը (աղբյուրը՝ kinoashkharh.am):

Հայֆիլմ» կինոստուդիան 1973-ին նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկան»: Երևանի դրամատիկական թատրոնը 1974-ին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» տրագիկոմեդիան, 1980-ին` «Աստվածների կանչը» դրաման, 1984-ին` «Մեծ լռություն» (Դանիել Վարուժանին նվիրված) պիեսները: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Անավարտ մենախոսություն» (1983) դրամաները: 1988-ին բեմադրվել է Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», «Ոտքի, դատարանն է գալիս», 1999-ին` «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» գործերը: Ինքը` Պերճ Զեյթունցյանը 1984-ին բեմականացրել է «Սպենսեր Դոնովանի գործը» հեռուստատեսային ներկայացումը ըստ Ֆելիքս Ջեքսոնի «Աստված ինձ օգնական» վեպի:

«Երևանի Դրամատիկականի շուրջ կեսդարյա խաղացանկում, որն ընդգրկում է հարյուրից ավելի բեմադրություններ հայ և արտասահմանյան դրամատուրգիայից, Պերճ Զեյթունցյանն ունի ծանրակշիռ դերակատարություն: 1974 թվականից ի վեր, երբ նա «Ամենատխուր մարդը» պիեսով մուտք գործեց մեր թատրոն, չի եղել ոչ մի խաղաշրջան առանց նրա մասնակցության, որոշ տարիների էլ միաժամանակ խաղարկվել են գրողի մեկից ավելի դրամաները: Այսքան շարժուն բեմական ներկայությունը մեզանում բացառիկ երևութ է: Սիրելի Պերճն ուրիշ թատրոններում էլ է «խաղացել», սակայն կարծում ենք, նա մեզ հետ կհամաձայնի, եթե ասենք` նրա համար Դրամատիկականն է «մայր ու գլխավոր» թատրոն: «Ամենատխուր մարդուն», որը տխուր էր իբրև հերոս և ուրախալի իր գրական-բեմական կերտվածքով, հետևեցին «Աստվածների կանչը», «Մեծ լռություն», «Կանգ առ, երկրագունդ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» դրամաների բեմադրությունները` երևելի ռեժիսորների ու դերասանների մասնակցությամբ: Զեյթունցյանի դրամատիկական երկերին բնորոշ են դասական հայեցակարգը, հետադարձ կողմնորոշումն անցյալի պատմական երևույթներին, գաղափարայնությունը` հրապարակախոսական շեշտադրումներով, մտավոր-մտածական խոսքը, որոնցում նա գրական սահմանադրություն չի խախտում, հավատարիմ է դրան, և սա նրա սահմանադրությունն է, որը բեմական մարմնավորում ստանալով` լայն հանդիսատեսի համար դառնում է սիրելի ու հարազատ: Դժվար է պատկերացնել վերջին տասնամյակների հայոց դրամատուրգիական գրականությունն ու թատրոնն առանց նրա ստեղծագործության, որը երկու ասպարեզներին էլ թելադրում է մի որոշակի արժեքայնության չափանիշներ». Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն:

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

«…Հանդիպումը թատերագիր Պերճ Զեյթունցյանի հետ ոչ թե միայն ուրախություն է, այլև տքնաջան աշխատանք: Որովհետև գրողը ամեն անգամ նորովի է մեկնաբանում թատրոնի իր ըմբռնումը` ներկայացնելով պարադոքսալ մի նոր պատմություն: Ուրախությունը հետո է գալիս, երբ ներկայացումը հավաքում է լեփ-լեցուն դահլիճ, և հանդիսատեսը դառնում է մասնակից, երբ հանկարծ, ցավ պատճառելու չափ հստակ հասկանում ես, որ տեխնիկական առաջադիմության մեր դարում ոգեղենի սահմանները հետզհետե ավելի ու ավելի են նեղանում»,- ասել է Խորեն Աբրահամյանը:

«Բայց Աստծո արած բարիքը շատ չթվաց, որովհետև հիմա քչերն են հավատում նրան, հետևաբար` նա իրավունք ունի ավելին պահանջելու... Թող ողջ-առողջ վերադառնամ պատերազմից… Վերադարձից հետո լավ գործ գտնեմ… Հարստանամ… Մեռնեմ խոր ծերության մեջ… Եվ ունենամ շատ-շատ սպիտակ սավաններ... Իսկ այդ բոլորի փոխարեն ես կհավատամ քեզ… Կաղոթեմ քեզ… Այ, ես հիմա խաչակնքում եմ… Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո... Հիշիր, հիշիր, որ հիմա քչերն են քեզ հավատում… Ամեն…» (հատված՝ «Յուրաքանչյուր տասից մեկը» պատմվածքից): 

«- Գուցե... Գուցե ես էլ մեռնեմ... Պատերազմից քչերն են վերադառնում...» (հատված՝ «Յուրաքանչյուր տասից մեկը» պատմվածքից):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}