ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից 6 ամսում վճարվել է մոտ 5 մլրդ դրամ
2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ` Հայաստանում կնքվել է 442 հազար 150 ԱՊՊԱ պայմանագիր, որոնց համար հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 10 մլրդ 225,9 մլն դրամ: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, 7 ապահովագրողները միասին այս տարվա հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը ընդունել են հատուցում ստանալու համար ներկայացված 24,985 դիմում, որոնցից բավարարվել են 25,455-ը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է 4 մլրդ 828 մլն 948 հազար դրամ:
Ըստ բյուրոյի հրապարակած թվերի` ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 147 հազար 521 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 3 մլրդ 509 մլն 502 հազար դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 89 հազար 194 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 2 մլրդ 109 մլն 332 հազար դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ռեսոն»` 58 հազար 319 պայմանագրերով ու 1 մլրդ 171 մլն 601 հազար դրամով:
Չորրորդը «Նաիրի ինշուրանս»-ն է` 57 հազար 857 պայմանագրերով և 1 մլրդ 422 մլն 792 հազար դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանսն է»` 58 հազար ԱՊՊԱ պայմանագրերով ու 1 մլրդ 153 մլն 564 հազար դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 38 հազար 911 պայմանագրերով ու 859 մլն 153 հազար դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Վերջին` յոթերորդ տեղում է «Գարանտ ինշուրանսը», սակայն հունվար-հունիս ժամանակահատվածում ընկերությունը ոչ մի պայմանագիր չի կնքել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները