Աղվան Հովսեփյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվել է նորաստեղծ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` ո ր ո շ ու մ ե մ.
Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ», ասված է նախագահի հրամանագրում, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը Հայաստանի նախկին գլխավոր դատախազն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում