ՎՏԲ-Հայաստան բանկի MasterCard քարտապանների համար հայտարարված ակցիայի հաղթողը շահել է ավտոմեքենա
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard միջազգային վճարային համակարգն նախօրեին ամփոփել են «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro®, MasterCard Standard®, ինչպես նաև Gold® MasterCard պրեմիում դասի քարտապանները: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քարտի միջոցով վճարելով ցանկացած գումարի ապրանքի կամ ծառայության դիմաց Հայաստանի տարածքում կամ արտասահմանում, ինչպես նաև համացանցի միջոցով գնումներ կատարելիս, քարտապանները կարող էին մասնակցել 100 նվերների և գլխավոր մրցանակի` Peugeot 107 AT ավտոմեքենայի խաղարկությանը: Մարքետինգային արշավն անցկացվել է 2014թ. ապրիլի 15-ից հունիսի 30-ը:
Ըստ ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն 1000 ՀՀ դրամի գործարքի դիմաց հաճախորդները կուտակել են 2 բոնուսային միավոր, իսկ ՀՀ տարածքում և արտասահմանում այլ առևտրի և սպասարկման կետերում կատարած նույն գումարի գործարքի դիմաց` 1 բոնուսային միավոր:
Ակցիայի ամփոփմանը ամենաշատ միավորներ հավաքած 100 մասնակիցներ, մասնակցել են նվերների խաղարկությանը` «-1%» արտոնյալ պայմանով վարկ ստանալու 50 հավաստագրեր և «+1%» արտոնյալ պայմանով ավանդ ձևակերպելու50 հավաստագրեր: Նույն այդ մասնակիցների միջև խաղարկվել է նաև գլխավոր մրցանակը` Peugeot 107 AT ավտոմեքենան, որը շահեց բանկի հաճախորդ Սոնա Ծառուկյանը:
««Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան ցույց տվեց հաճախորդներին MasterCard քարտերով վճարումների առավելությունները Հայաստանի տարածքում և արտասահմանում, այն նպաստեց բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Մենք համագործակցում ենք MasterCard-ի հետ 2013թ.-ից, իսկ բանկի կողմից թողարկված MasterСard քարտերը ներառված են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցում, և այդ քարտապանները կարող են կանխիկացնել իրենց միջոցները խմբի ներկայության բոլոր երկրներում նույն պայմաններով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Ակցիան կայացավ արձակուրդային սեզոնի սկզբում, և մենք վստահ ենք, որ շատ քարտապաններ հաճույքով են կատարել վճարումներ հայրենիքում և ճամփորդելիս, որպեսզի կուտակեն միավորներ և շահեն հետաքրքիր նվերներ: Մեր գործընկերոջ` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին մենք ակցիայի միջոցով սևեռեցինք քարտերի հիմնական օգտագործողների և բանկի նոր հաճախորդների ուշադրությունը այն բանի վրա, թե ինչքան հասարակ ու հարմար է կատարել վճարումներ գնումների և ծառայությունների դիմաց MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերով»,- նշել է Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ-տնօրեն Ալեքսանդր Դունաևը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: