Կարելի՞ է արևայրուք ընդունել կերակրող մայրերին
Կրծքով կերակրող մայրիկների համար մի շարք արգելքներ կան՝ խիստ դիետա, նվազագույն ազատ ժամանակ իրենց համար և այլն: Միաժամանակ պետք չէ ձեզ զրկել ամեն ինչից ու հրաժարվել կյանքի ուրախություններից: Երեխայի կրծքով սնուցման շրջանը չպետք է նմանվի բանտային կյանքի:
Ամռան գալու պես կերակրող մայրիկների մոտ մի հարց էլ է ծագում՝ իսկ կարելի՞ է կերակրող մայրերին արևայրուք ընդունել, այն չի՞ ազդի մոր և բալիկի առողջության վրա:
Woman.ru-ն գրում է, որ կերակրող մայրերին ոչ ոք չի արգելում արևայրուք անել: Սակայն պաշտպանիչ ու անվտանգության միջոցները պետք է կրկնապատկվեն: Կերակրող մայրերը պետք է խուսափեն ուղիղ արևի ճառագայթների տակ պառկելուց: Ճառագայթները չեն կարող բացասական ազդեցություն ունենալ կրծքի կաթի որակի վրա, դրա համար էլ արևայրուքը հակցուցված չէ նրանց: Սակայն հայտնի է, որ կերակրելու ընթացքում կրծքի հյուսվածքները մեծանում են, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց հերթին կարող են բացասաբար ազդել բջիջների բաժանման վրա, ինչն էլ հետագայում կարող է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման համար խթանիչ գործոն լինել:
Բացի այդ հղիության ու կերակրման ընթացքում առաջացած հորմոնները բերում են պիգմենտացիայի ու մաշկի այլ փոփոխությունների, այս պարագայում արևն առաջին օգնականն է: Այդ պատճառով կերակրող մայրերն արևայրուք անելիս պետք է շատ զգույշ լինեն, դա վերաբերում է ինչպես ծովափին, այպես էլ սոլյարիում:
Բացի այդ, կերակրող մայրերը վիտամին D-ի կարիք ունեն, ինչը կարող են ստանալ արևի ճառագայթներից: Հետևաբար պետք չէ ամբողջությամբ հրաժարվել արևայրուքից:
Ինչպե՞ս արևայրուք ընդունել. Նախ պետք է ծովափին լինել առավոտյան՝ մինչև 9-10-ը, իսկ երեկոյան՝ ժամը 16-17-ից հետո: Առաջին օրերին պետք է արևային վաննա ընդունել քիչ՝ 15-20 րոպից սկսել՝ հասնելով մինչև օրական 1 ժամի: Նախընտրելի է, պառկել ծառերի ստվերի տակ կամ էլ ծղոտե ծածկի: Անպայման պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Պետք է նայել, որպեսզի դրանք չպարունակեն երեխաների համար վնասակար նյութեր: Քսուքը պետք է օգտագործել լողափին հայտնվելուց կես ժամ առաջ: Արևայրուք պետք է անել փակ կրծքով կամ բամբակյա սպիտակ խալաթով, վերջինի դեպքում մաշկի գույնն այնքան էլ չի փոխվի: Եվ վերջապես, արևայրուքը պետք է կնոջը լավ տրամադրության, ինքնազգացողության համար:
Նախորդող հրապարակումներ՝
Բժշկական ապահովագրություն, արևից պաշտպանող քսուկներ. Խորհուրդներ` հանգստի մեկնող հղիների համար
Ինչպե՞ս պետք է հղիները պաշտպանվեն ամռան շոգից. խորհուրդներ` գինեկոլոգից
Ինչպե՞ս պաշտպանենք մաշկը և ճիշտ արևարյուք ընդունենք. Խորհուրդներ` մասնագետից
Ամառային հանգիստ. Ինչ խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես առողջ մնալ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները