Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 3,4 %-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4 %-ով, իսկ 2013թ-ի հունիսի համեմատ` 1,3 %-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի գները աճել են ` 8,7 տոկոսով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա համախառն արտադրանքի ծավալը աճել է 1,4 %-ով, շինարարական արտադրանքի ծավալը` 0,4%-ով, առևտրի շրջանառությունը` 5,6 %-ով, ծառայությունների ծավալը` 4%-ով, սպառողական գները նույնպես աճել են 4 տոկոսով: Այս տարվա առաջին կիսամյակում 3,2 %-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Ըստ ԱՎԾ-ի` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.-ի հունվար-հունիսին կազմել է մոտ 2 723 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով։ Հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,8 %-ով ավելացել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները` 1,1%-ով:
Հունվար-հունիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7,1 %-ով. պետական համակարգում միջին աշխատավարձը այս տարվա հունիսին աճել է 5%-ով՝ կազմելով 138 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 9,1%-ով` կազմելով 193 հազ. դրամ: