Հայաստանում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունի 8120 երեխա
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների հանրապետական շտեմարանում հաշվառված է 195.925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներ՝ 8120: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներից 2565-ը աղջիկներ են, իսկ 5555-ը՝ տղաներ:
«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողների տեղաբաշխումը ըստ տարիքային խմբերի հետևյալն է. 0-6 տարեկաններ՝ 1393, 6-12 տարեկաններ՝ 3112, 12-18 տարեկաններ՝ 3615:
Ամենից շատ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներ հաշվառված են մայրաքաղաք Երևանում՝ 2332, իսկ ըստ մարզերի՝ Արարատի մարզում 889, Արմավիրի մարզում՝ 676, Կոտայքի մարզում՝ 652, Սյունիքի մարզում՝ 454, Շիրակի մարզում՝ 705, Գեղարքունիքի մարզում՝ 714, Արագածոտնի մարզում՝ 422, Տավուշի մարզում՝ 347, Վայոց Ձորի մարզում՝ 131 և Լոռու մարզում 798 :
Նախարարությունից նաև հիշեցնում են, որ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվում է մինչև 18 տարեկան երեխաներին:
Ինչ վերաբերում է մեր` հաշմանդամության տեսակների մասով հարցադրմանը, ապա նախարարությունից հայտնում են, որ նման տարանջատում օրենսդրությամբ սահմանված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները