Վրաստանի ՆԳՆ. Հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածը էթնիկ բնույթ չի կրել
Թբիլիսիում հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթի չի եղել, կարծում են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Միջադեպը միջէթնիկ բնույթ չի կրել: Բախումը տեղի է ունեցել փողոցում՝ մեքենայի կայանման պատճառով: Քննություն է անցկացվում 125-րդ հոդվածով՝ հարվածներ հասցնելը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Վիրահայոց Թեմն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 19-ին Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքում անհարգալից ու հայհոյական արտահայտություններով ծեծել են եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանին, թեմի պաշտոնյաներին և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներին: Հարձակվողները պոկել են նաև հոգևորականներից մեկի լանջախաչը և տարել իրենց հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ևս հայտարարություն է տարածել, որում միջադեպին «սադրիչ ոտնձգություն» բնորոշումն է տվել: Մայր Աթոռը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցու դեմ կատարվածի առնչությամբ և դատապարտել ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը:
Նախորդող հրապարակում`
«Նրանք մեզ հայհոյում էին վրացերեն». Մկրտության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ջավախահայ պատգամավորը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին
Ջավախահայությունը դատապարտում է Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ կատարվածը
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին