ԿԳ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են կրթության ոլորտի ծրագրերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
ԿԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր:
Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը:
Արմեն Աշոտյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա