Էրդողան. «Մալազիական ինքնաթիռը հրթիռակոծվել է Ռուսաստանի կողմից»
Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև ռուս-ուկրաինական սահմանին տեղի ունեցած ավիավթարից: Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի` Էրդողանը համարել է, որ Մալազիային պատկանող ուղևորատար ինքնաթիռը հարձակման է ենթարկվել:
«Մալազիայի ինքնաթիռն Ուկրաինայի օդային տարածքում Ռուսաստանի կողմից է հրթիռակոծվել: Ուղևորներից շուրջ 160 հոգին Հոլանդայի քաղաքացիներ էին: Հոլանդիայից Մալազիա թռչող ինքնաթիռը զարկվել է Ուկրաինայի օդային տարածքում: Սա ի՞նչ մոտեցում է, ինչպե՞ս սա հասկանալ»,- նշել է Էրդողանը` դժգոհություն հայտնելով, որ հիմա արդիական է դարձել «ես ուժեղ եմ, ինչ ուզեմ, կխփեմ, ինչ ուզեմ, կկործանեմ» մտայնությունը:
Նա նաև նշել է, որ նման կերպ մտածողները մի օր իրենք են ծուղակն ընկնելու: