Վրաստանի կառավարության յոթ նախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Վրաստանի կառավարության յոթ նախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին, «Նովոստի Գրուզիա» գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Պաշտոններից հեռացվել են, մասնավորապես, մշակույթի և հուշարձանների պահպանության հարցերով նախարար Գուրամ Օդիշարիան, շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների նախարար Խաթունա Գոգալաձեն, փախստականների հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեն, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիան և սփյուռքի հարցերով պետնախարար Կոնստանտին Սուրգուլաձեն:
Եվս երկու նախարարներ ազատվել են նախարարական պորտֆելներից, սակայն վարչապետի որոշմամբ, կմնան կառավարության կազմում, ղեկավարելով այլ գերատեսչություններ:
Տարածաշրջանային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին ղեկավարելու է շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը, իսկ պատիժների կրման նախարար Սոզար Սուբարին կստանձնի փախստականների հարցերով գերատեսչության ղեկավարությունը:
Կառավարության կազմում փոփոխությունների պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում