Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Պաշտպանական կողմը բողոքարկել է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ կասկածվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին Բասմանյան դատարանի որոշումը: Այդ մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Մեր բողոքի մեջ Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք առոչինչ համարել Բասմանյան դատարանի որոշումը Հայրապետյանին կալանավորելու մասին, այն համարել անօրինական ու անհիմն և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրել այնպիսի միջոց, որը կապված չէ ազատազրկման հետ», -հայտարարել է փաստաբանը:
Սպասվում է, որ հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կառաջադրի:
Ըստ նախաքննության, հանցագործությունը, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և որի շրջանակներում կասկածվում է նաև Հայրապետյանը, իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան, գործարարին Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալելուց հետո, Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում դրանք:
Հարակից հրապարակում`
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան