Բորուջերդի. Համաձայնության չհասնելու դեպքում Իրանը կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները
«Համաձայնության չհասնելու դեպքում Իրանը կգործարկի Արաքի ռեակտորն ու մի շարք նոր ցենտրիֆուգներ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ավարտվեցին Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների միջև Վիեննայում ավելի քան երկու շաբաթ տևած բանակցությունները, և ինչպես որ նախատեսվում էր 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով՝ համապարփակ համաձայնագիր չստորագրվեց:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Բանակցությունների ընթացքում համապատասխան պաշտոնյաներն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ համապարփակ համաձայնագրի չստորագրման դեպքում Իրանը կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, կգործարկի Արաքի ռեակտորն ու մի շարք նոր ցենտրիֆուգներ»:
Բորուջերդին միևնույն ժամանակ ընդգծել է, որ բանակացությունները չորս ամսով հետաձգելու փաստը վկայում է, որ կողմերը ցանկություն ունեն հասնել վերջնական համաձայնության:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թեհրանը հավատարիմ է մնացել ժնևյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Ինչու՞ Իրանի և «5+1 խմբի» միջև չստորագրվեց երկար սպասված համապարփակ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան