Սադրիչ ոտնձգություն. Մայր Աթոռի արձագանքը Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարվածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգությունն է հայտնում Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ սադրիչ ոտնձգությունը վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների ցավալի հետևանքն է:
«Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա 50 հոգանոց խումբ է հարձակվել, ծեծել հոգևորականներին ու հայ հավատացյալներին:
Նախորդող նորություններ՝
Ջավախահայ պատգամավորը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին
Ջավախահայությունը դատապարտում է Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ կատարվածը
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին