ԼՂՀ ոստիկանությունը դիվերսիայի մասին. Ոճրագործություն` ձախողված վերջաբանով
Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիան Արցախի ոստիկանությունը որակում է ոճրագործություն` ձախողված վերջաբանով. այսպիսի որակում է տվել ԼՂՀ ոստիկանությունը` դիվերսիայի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:
«Հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:
Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:
Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են»:
Կարդացեք նաև՝
Դավիթ Բաբայան. Ամեն ինչ արվելու է սահմանների հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու համար
Նախարար. ՊԲ հրամանատարությունը քննարկում է Քարվաճառի բնակիչներին զինելու հարցը
«Կարմիր Խաչը տարավ` իրենց ազգային հերոս են տալու». Սմբատ Ցականյանի հոր խնդրանքը (Տեսանյութ)
3 ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՊՆ. Դիվերսանտները պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն
Ի՞նչ է սպասվում ադրբեջանական դիվեսանտներին
Տեսաֆիլմ՝ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին
Կան անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՊՆ-ն` Քարվաճառում դիվերսիայի մասին
ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են
Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է
Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները