Շարմազանով. Ինձ համար բարոյական չէ 68-ամյա թոշակառուի` Ղարաբաղը գործիք դարձնելու պահվածքը
«Նախ` չեմ ուզում կանգ առնել սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ նրա մարազմիկ մտքերին, պատկան մարմինները դրան դեռ կարծում եմ կանդրադառնան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում տեղ գտած մտքերին:
ԱԺ փոխնախագահի խոսքով ` այդուհանդերձ անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին անդրադառնում է մի մարդ, ով հայտնի է Արցախի խնդրի լուծման ոչ հայանպաստ իր տարբերակով:
«Փաստորեն տեղին է մեջբերել ժողովրդական առածը՝ գողը առաջինն է գոռում բռնեք գողին: Իր կառավարման շրջանում Տեր-Պետրոսյանը ձեռք էր բերել Ղարաբաղը ծախողի կոչումը և հասկանալի չէ, թե ումից է նա պաշտպանում Ղարաբաղը: Ինձ համար բարոյական չէ 68-ամյա թոշակառուի այս պահվածքը, երբ իր սեփական քաղաքական ուժի կամ այլ ուժի ներքաղաքական փոքրիկ շահերը պաշտպանելու համար կրկին գործիք է ուզում դարձնել Ղարաբաղը»,- նշեց Է. Շարմազանովը:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետորսյանի կողմից այդ հարցազրույցում հիշատակած 1996 թ-ին Փարիզում տեղի ունեցած Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ եռակողմ բանակցությունները նա հավելեց. «Վերջին շրջանում այնքան է հայտարարություններով քաղաքական իր պլանկան իջեցրել, որ երբեմն պետք է հիշեցնել իր նախագահ լինելու մասին»:
Նախորդող հրապարակում`
Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. iLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան