Ջավախահայ պատգամավորը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին
«Դատապարտում եմ»: Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումներին այսպես է արձագանքում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ Վրաստանի իրավապահ մարմինները հետևողական կլինեն և հանցագործությունը կբացահայտվի. «Հույս ունեմ, որ թույլ չեն տա ազգային և կրոնական հողի վրա նման միջադեպեր տեղի ունենան»:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա 50 հոգանոց խումբ է հարձակվել, ծեծել հոգևորականներին ու հայ հավատացյալներին:
Վիրահայոց թեմը սա որակել էր որպես Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք:
Նախորդող նորություններ՝
Ջավախահայությունը դատապարտում է Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ կատարվածը
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում