«Տա Աստված, մեծ վնաս չլինի». Արագածոտնում կարկուտի վնասները ճշտվում են
Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հասցրած վնասները դեռ ստույգ հայտնի չեն: Ցամաքասարում վնասվել են տնամերձ այգիները, իսկ Զարինջա գյուղում՝ ցորենի և գարու չհնձած արտերը:
Ցամաքասարի ղեկավար Գոռ Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիմանականում կարկուտը տնամերձ այգիների վրա է տեղացել, իսկ դաշտերին այդքան մեծ վնաս չի տվել:
«Մեր ամբողջ համայնքի տարածքն է: Հիմնականում խնձորի ծառներ են: Ցորեն և գարի չունենք ցանած: Լավ ենք պրծել, շատ վտանագավոր կարկուտ չէր»,- ասաց նա:
Զարինջա համայնքի ղեկավար Սևադա Մանուկյանը Panorama.am-ին ասաց, որ եղանակը դեռ նոր-նոր է սկսել բացվել:
«Մենք միայն ցորեն ու գարի ունենք, ուրիշ բան չունենք: Գյուղի վրա էլ է եկել: Բայց այդքան ուժեղ չէր, բախտներս բերել է: Մեր գյուղի հիմնական տարածքը 70 հա է, նաև հարակից հատվածներում է եղել»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նա հավելեց, որ այս պահին վաղ է խոսել վնասների չափերի մասին. «Հնարավոր է ուրիշ տեղ էլ վնաս տված լինի: Դեռ այսքանի մասին գիտենք: Տա Աստված, մեծ վնաս չլինի»:
Նախորդող նորություն՝
Կարկուտն Արագածոտնի մարզում ցորենի և գարու չհնձած արտեր է վնասել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները