ԲՀԿ-ն չի մեկնաբանում Լևոն Տեր-Պետրոսյանին
«Ոչ ես և ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից որևէ մեկը չի մեկնաբանելու Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին իր հարցազրույցում, անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին ու հատկապես Սահմանադրական բարեփոխումների թեմային նշել էր. «Թեև քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։ Եվ եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից։ Վստահ եմ, նրանք այլևս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից»:
Հարակից հրապարակում`
Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. iLur.am
Շարմազանով. Ինձ համար բարոյական չէ 68-ամյա թոշակառուի` Ղարաբաղը գործիք դարձնելու պահվածքը
Ծիծաղելի ու անհեթեթ. Կարեն Ավագյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին