Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների անունները հայտնի են. «Հայկական ժամանակ»
Անդրադառնալով Աղվան Հովսեփյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին նախագահի հրամանագրին, «Հայկական ժամանակ»-ը գրել է.
«Փաստորեն, ինչպես ՔԿ մասին օրենքի ընդունումը, այնպես էլ Հովսեփյանի նշանակումը հնարավորինս ձգձգվեց: Այս փուլում, ըստ մեր տեղեկությունների, համաձայնեցվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների հարցը: Թե քանի տեղակալ կարող է ունենալ ՔԿ նախագահը, օրենքում ամրագրված չէ: Ըստ շրջանառվող տեղեկությունների, նորաստեղծ կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, մյուսը՝ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Այդ 2 կառույցներն էլ մտնելու են ՔԿ-ի կազմ: Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Աղվան Հովսեփյանին, այդուամենայնիվ, հնարավորություն կտրվի կոմիտեի տեղակալներից մեկին էլ իր հայեցողությամբ նշանակել (բնականաբար, Ս.Սարգսյանի հետ համաձայնեցնելով):
…Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվելու ոստիկանության և ՊՆ-ի քննչականների այսպես ասած լուծարումը սահուն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ կան քննվող բազմաթիվ քրգործեր, և կադրային ջարդն անթույլատրելի է: …Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ կայացնելու է նորաստեղծ այդ կառույցը: Որքանո՞վ դա նրան կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՔԿ մամուլի խոսնակ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան