Գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց. «Ժողովուրդ»
Գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նրա բարեկամներից Վահան Գուրգենյանը: Ըստ նրա՝ այս լուրը ստանալուց հետո ԼՂՀ Վանք գյուղի բնակիչները որոշել են առայժմ բողոքի ակցիա չիրականացնել և սպասել, թե ինչ որոշում կկայացնի Բասմանի շրջանի դատարանը:
Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանն էլ ասել էր, որ երկու շաբաթվա մեջ հատուկ բժշկական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի մնալու՞ է Հայրապետյանը կալանքի տակ, թե՞ ազատ կթողնեն մինչև դատավարություն՝ նշելով, որ 65 ամյա բարեգործը վատառողջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան