Ժիրայր Լիպարիտյանի պատասխանը Դավութօղլուի հոդվածին
Թուրքական «Հյուրիեթ»-ի թերքը հրապարակել է Ժիրայր Լիպարիտյանի պատասխանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաութօղլուի՝ գարնանը հրապարակված հոդվածին:
«Լիպարիտյանը քննադատում է Դավութօղլուի «արդար հիշողության» թեզը, ըստ որի հայերը պետք է հիշեն Օսմանյան կայսրությունում ապրած միայն լավ ժամանակները, ինչը նշանակում է, որ հայերը պետք է փոխեն իրենց պատմական հիշողությունը և ընդունեն պատմության թուրքական տարբերակը, որով ցեղասպանությունը հավասարեցվում է տեղահանումներին, պատերազմին և միգրացիային: Այս մոտեցումը չի լուծում հայերի խնդիրը, այլ հանդիսանում է «նոր նվաճողականության փորձ, այն է՝ հիշողության նվաճում», - գրում է Լիպարիտյանը:
«Մյուս կողմից, եթե հայերին խնդրում են հիշել Թուրքիայի հետ կապված այսպես կոչված «լավ ժամանակները», ապա ինչո՞ւ Թուրքիան ինքը չի վերհիշում այդ նույն ժամանակները և հանուն դրա չի բացում սահմանն առանց նախապայմանների», - հարցնում է Լիպարիտյանը: Նա նաև հավելում է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց նախորդների՝ «թուրքականության» վրա հիմնված քաղաքականությունը Ղարաբաղի հարցում, իսկ Բաքուն հենվում է Անկարայի անվերապահ աջակցության վրա՝ առաջ տանելով իր անզիջում քաղաքականությունը ղարաբաղյան հարցում: Այսպիսով, Դավութօղլուի խոսքերը կարևորություն կունենան միայն այն դեպքում, եթե նա չփոքրացնի պատմական իրադարձությունների իրական կարևորությունը և եթե նրա խոսքերին հետևեն գործերը»», մասնավորապես նշված է «Հյուրիեթ»-ի անդրադարձում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին