Ադրբեջանական նավթն Իսրայելին մատակարարում է Էրդողանի որդին
Թուրքիայի իշխանությունները քանիցս դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ, այդ թվում և երեխաներ են սպանվում: Թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» պարբերականը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, թե Պաղեստինը ռմբահարող ռազմական տեխնիկան լիցքավորման համար որտեղից է ստանում նավթ և գազ:
«Թարաֆ»-ը, վկայակոչելով «Էներգետիկ անվտանգության հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Վարոլ Սևիմին, տեղեկացնում է, որ Իսյարելի նավթային պահանջարկի 30 տոկոսն այժմ ապահովում է Ադրբեջանը Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի միջոցով: Նշվում է, որ Թուրքիայի վարչապետի որդին` Բիլալ Էրդողանը, զբաղվում է ադրբեջանական նավթն Իսրայելին մատակարարելու գործով:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այդ կապակցությամբ դիմելով Էրդողանին ասել է. «Եթե դու իրոք ուզում ես դաս տալ Իսրայելին, փակել տուր Մալաթիայում գտնվող Քյուրեջիքի ռադարների կայանը: Քո որդին նավթ է մատակարարում Իսրայելին: Գազայում մոլեգնող կործանիչների, ռազմանավերի, տանկերի վառելիքը քո որդին է ապահովում»:
Նշվում է նաև, որ Ադրբեջանական պետական նավթային ընկերության «SOCAR»-ի դուստր ընկերությունը` «Caspian Drilling Company»-ը, միջերկրական ծովի ավազանում լծված է Իսրայելի համար նավթային պաշարներ որոնելու գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան