Առաջին նախագահը կրկին ապոկալիպսիս է կանխագուշակում

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հարցազրույցը , որ վերնագրվել էր «հրատապ հարցազրույց», ոչ այլ ինչ էր, քան պատասխանատվությունից խուսափելու փորձ: Հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն իր սուբյեկտիվ գնահատականները, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն, օգտագործել է ապոկալիպտիկ իրականություն նկարագրելու համար, միևնույն ժամանակ, խուսափելով փրկության ծրագիր ներկայացնելուց, քանի որ «խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը» չի տիրապետում:

Նախ` հարց է առաջանում՝ ինչ անհրաժեշտություն կա գնահատականներ տալ, այն էլ չարագուշակ բնույթի, երբ տեղեկատվության պակասի խնդիր կա: Գուցե, արժեր սկզբում տեղեկատվության հարցում անել, իսկ հետո միայն հանդես գալ եզրահանգումներով:

Երկրորդ՝ հավատ չի ներշնչում առաջին նախագահի այն պնդումը, թե ինքը անհրաժեշտ չափով տեղեկատվության չի տիրապետում: Այս արդարացումը կարող էր օգնել որևէ այլ գործչի, բայց ոչ երկրի առաջին նախագահին: Ի վերջո, նա գլխավորում է մի ուժ, որը խորհրդարանական խմբակցություն ունի և իր լիազորությունների շրջանակներում կարող է ամենատարբեր խնդիրների շուրջ հարցեր ուղղել կառավարությանը: Նա այն գործիչն է, որի հետ պարբերաբար հանդիպում են օտարերկրյա դիվանագետները, և ենթադրվում է, որ անհրաժեշտ չափի տեղեկատվություն տրամադրում են նրան:

Ավելին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժն այսօր «հրաշալի քառյակի» շրջանակներում ակտիվ տեղեկատվական փոխանակումների մեջ է խորհրդարանական այլ ուժերի հետ, որոնք ենթադրվում է՝ լայն տեղեկատվության են տիրապետում բոլոր հարցերի շուրջ, քանզի քառյակի կուսակցություններից մեկը ներկայացված է Ազգային անվտանգության խորհրդում, իսկ մյուսի լիդերները պարբերաբար հանդիպում ու խորհրդակցում են իշխանությունների, այդ թվում՝ հանրապետության նախագահի հետ:

Եվ եթե այս ուղիները բավարար չեն առաջին նախագահին՝ իր համար ցանկալի տեղեկատվությունը ստանալ, ապա ոչինչ չի խանգարում, որ ինքն անձամբ դիմի պատկան մարմիններին և պահանջի անհրաժեշտ տեղեկատվությունը: Դժվար թե երկրի առաջին նախագահի հարցապնդումներն իշխանություններն անպատասխան թողնեն: Գուցե, այդ քայլին դիմելուն խանգարում են ինչ-ինչ անձնական կամ քաղաքական խնդիրներ, բայց հոգ չէ՝ առաջին նախագահը, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ կարող է առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ՝ ամենևին էլ չդիմելով Հայաստանի իշխանություններին:

Կա ԼՂՀ և կան ԼՂՀ իշխանություններ, որոնց հետ հանդիպման փորձ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի: Դեռևս 2007 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ առաջին նախագահը տասնամյա լռությունից հետո վերադարձավ հրապարակային քաղաքականություն, նա այցելեց Ստեփանակերտ և հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչն է խանգարում առաջին նախագահին ևս մեկ նման այցելություն ունենալ և հենց Արցախի ղեկավարության միջոցով լրացնել տեղեկատվական այն բացը, որն իրեն կօգներ իր իսկ հնչեցրած հարցերի վերաբերյալ լուծումներ առաջադրել:

Ասվածից կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում տիրապետում է «տեղեկատվության ողջ ծավալին», կամ էլ՝ տիրապետելու անհրաժեշտություն չի գտել: Բոլոր դեպքերում ընդդիմության լիդերը, այն էլ՝ նախկին նախագահը, հրապարակային ելույթում քննադատություն հնչեցնելուն զուգահեռ պետք է այլընտրանք առաջարկի և ստանձնի դրա հետևանքների պատասխանատվությունը, ինչը կոնկրետ այս հարցազրույցի դեպքում բացակայում է:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, որ բացատրություններ չկան, պետք է հիշել, որ ղարաբաղյան խնդրին «5-6 հոգու» մակարդակով տեղյակ լինելու խնդիրը սերում է Տեր-Պետրոսյանի ժամանակներից, և այն ժամանակ կարծես այս առնչությամբ հիմնավորումներ էին ներկայացնում: Ի՞նչ-որ բան է փոխվել այս ընթացքում:

Բացի այդ, Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է նկատած լինի, հրապարակայնությունը ժամանակակից հայաստանյան գործընթացների վառ դրսևորված հատկանիշներից չէ: Իսկապես պատկան տարբեր մարմիններ ժամանակ առ ժամանակ թափանցիկության հետ կապված խնդիրներ են ունենում (վիկիլիքսի դարաշրջանում դա այդքան էլ սարսափելի չէ), բայց այնպես չէ, որ իշխանությունն ավելի գաղտնապահ է, քան ընդդիմությունը. շարքային քաղաքացիների համար անհայտ են օտարերկրյա դեսպանների հետ թե իշխանությունների, թե ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումների բովանդակությունը:

Ասվածի ֆոնին ավելորդ էր անդրադառնալ առաջին նախագահի բնորոշումներին՝  կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների «մտահոգիչ» լինելու, հայկական բանակի արձագանքի «զուսպ և անհամարժեք» լինելու, Հայաստանի նկատմամբ «Արևմուտքի անվստահության» և այլնի հետ: Բայց պետք է ֆիքսել, որ այս բոլոր գնահատականների համար որևէ հիմնավորում չի ներկայացվում:
Օրինակ հասկանալի չէ՝ առաջին նախագահի համար ո՞րը կլիներ բանակի համարժեք պատասխանը. հակառակորդի զոհերի քանա՞կը, հայկական կողմի դիվերսիոն գործողությունների քանա՞կը, թե մեկ այլ բան:

Ինչ վերաբերում է իրավիճակի մտահոգիչ լինելուն, ապա պետք է արձանագրել, որ իրավիճակը «կայուն մտահոգիչ» է արդեն երկու տասնամյակ, երբ Հայաստանը շրջափակվեց (որը շարունակվում է մինչ օրս), պարտադրված պատերազմում հաղթեց, բայց օրվա իշխանությունների փնթիության հետևանքով դեմ առավ Լիսաբոնի պատին: Այդ ժամանակներից ի վեր մտահոգվելու ավելի սուր առիթներ չեն եղել: Եվ, հավանաբար, նաև խուճապի կարիք չկա:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}