Գյուղապետ. Ցանքատարածությունների մոտ 15 տոկոսը կարկուտը վնասել է
Արագածոտնի մարզի Զարինջա համայնքի ցորենի և գարու ցանքատարածությունների մոտ 15 տոկոսը նախօրեին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է:
Համայնքի ղեկավար Սևադա Մանուկյանը Panorama.am-ին ասաց, որ կարկուտը տեղ-տեղ հասկն է կոտրել, հատիկները՝ թափել:
«Երեկոյան անձրևից հետո գնացինք, մոտ 120-130 հեկտարի վրա եկել է: Շատ ահավոր կարկուտ չի եղել, երկար չի տևել»,- ասաց նա:
Երեկ կարկուտի հետևանքով Արագածոտնի մարզի Ցամաքասար (50 հա) և Զարինջա գյուղերում (70 հա) վնասվել են այգիներ, ցորենի և գարու չհնձած արտեր:
Նախորդող նորություն՝
«Տա Աստված, մեծ վնաս չլինի». Արագածոտնում կարկուտի վնասները ճշտվում են
Կարկուտն Արագածոտնի մարզում ցորենի և գարու չհնձած արտեր է վնասել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները