Հարցազրույցներ 12:13 23/07/2014

Սահմանապահ Այգեպար. չորս սերունդ (Տեսանյութ)

Հեղինակ` Մարի Թարյան

Այգեպարի փողոցները նեղ են, նախկինում ավան եղած գյուղի պատերին մեծ-մեծ անցքեր կան, երբեմն նաև կարելի է փափուշտներ գտնել: Երբեմն, ոչ թե նրա համար, որ սահմանապահ այս գյուղի ուղղությամբ քիչ փամփուշտներ են գալիս, այլ որովհետև այստեղի մեծերն ու փոքրերը հակառակորդի կրակահերթից հետո հավաքում են լավ ծանոթ զենքերի փամփուշտները: Ամեն տանը կարելի է ողջ հավաքածու գտնել, երեխաներն էլ դրանք «խաղալիք» են դարձնում:

***
Փամփուշտների հերթական «երթը» գյուղի ուղղությամբ լինում է մեր այցելության ժամանակ: Սովորականից շատ մարդ է հավաքվել, դիմացի դիրքերից անսովոր ակտիվությունը ֆիքսել են ու կրակ բացել թե դպրոցի բակում հավաքվածների, թե այդ ընթացքում այգիներում ախատող գյուղացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցները հասցեատիրոջը չեն հասնում: Երևանից եկած մեր՝ «ասֆալտաբնակներիս» խմբին կրակոցները չեն վախեցնում, բայց գյուղի բնակիչները լավ գիտեն դրանց գինը: Ամեն երեկո հնչող հրավառության ձայնի նման մի բան են մեզ համար, բայց ոչ գյուղացիների:

***
Որոշում եմ անցնել գյուղի նեղ փողոցներով: Մարդկանց մեծ մասը դպրոցի բակում է: Լռությունը մերթ ընդ մերթ դիմացի սարից եկող կրակոցներն են խախտում: Գլխումս, սակայն, լուռ չէ:  Շենքերի պատերը առանց խոսքերի պատմում են, թե ինչպես են իրականում ապրում էս մարդիկ: Մոտ 20 րոպե պտտվելուց հետո թվում է՝ մարդու չեմ հանդիպի: Քայլերս ուղղում եմ հետ՝ դպրոց, երբ նեղ փողոցի անկյունում երեխաների ձայներ եմ լսում:

Ավտոմատի ձայներ են հանում, վազվում, խաղում: Ինձ տեսնելով՝ անմիջապես զգաստանում են ու հերթով շարվում պատի տակ:

«Նարեկ, Էրիկ, Հայկ…»,- իրար հերթ չտալով ներկայանում են: Երեք եղբայր են ու մի քույր: Իրենց մեծ ընտանիքը նկարագրելիս Հայկին ընդհատում են օդում լսվող կրակոցի ձայները: Զգաստանում է, մտածում՝ վախեցա ու հետո ինձ փորձում հանգստացնել, որ ապահով տեղում ենք, էստեղ չեն կպնի: Փորձում է հանգստացնել իր հանգստությամբ. «Էստեղ միշտ են կրակում, համարյա ամեն օր»:

«Հենա, նայի, ԴՇԿ ա»… «այ էն պատն ա ծակել»… ու միանգամից փորձում են այլ թեմաներից խոսել: «Նարե՜»: Փոքր քույրն է, գալիս, տեղավորվում է իր պաշտպանների կողքն ու ինչ-որ բաներ բլբլում, որ անհասկանալի են ինձ:

Հետո շարունակում են. «Որ կրակում են, միանգամից գնում ենք տուն, հետո դուրս ենք գալիս պատրոն հավաքելու: Դե մենք սովոր ենք, սովորել ենք»:

Նորից են շեղում թեման. «Էդ ինտերնետ եք գցելու»: Դրական պատասխան ստանալուց հետո ամաչկոտ ծիծաղում են:

«Կամյուտեր մենք էլ ունենք»,- Նարեն է,- «Ճագար էլ ունենք, ամենքս մի հատ»…

«Ինչի՞ մասին եք երազում»,- հարցը Հայկին նորից լրջացնում է. «Որ չկրակեն, որ թուրըք չկրակի: Մենակ էդ»: Սկսում են պատերազմից խոսել, բայց Նարեն ընդհատում է ու ասում, որ կոնֆետ է ուզում: Խոստանում եմ բերել ու գնում եմ խանութ:

***
Դեռ մի քանի քայլ եմ արել, մի երիտասարդ է կանգնեցում: «Լրագրո՞ղ եք»: «Հա»: «Եկեք Ձեզ բան ցույց տամ»: Հայկը ոգևորված հետևիցս կանչում է. «Գնա, Մաքսիմը քեզ սաղ ցույց կտա»: «Կոնֆետս չմառանաս»: «Չէ, Նարե ջան, կբերեմ»:

Մաքսիմը խոստանում է տանել գյուղի ամենատարեց կնոջ մոտ, Թելլո տատը 96 տարեկան է: Բայց մինչ այդ ցույց է տալիս, թե որտեղից են կրակում:

«Ժամը 4 անց կես սկսել են… գյուլեն եկել ա, շիֆերները փշրել, մտել հավանոց: Ծառը տեսնո՞ւմ եք, կլեպը գյուլեն ա պոկել: Ճյուղը պոկել ա: Ուղիղ գալիս ա, կպնում: Վերջերս էլ պաժառ տվեցին, գազի տրուբեքը պայթեց…»:

Կրակոցների մասին պատմությունները մեզ բերում են գյուղի նախկին թութունի գործարանի մոտ: Մաքսիմը պատմում է, որ գործարանը ամբողջ Հայաստանին սպասարկելուց բացի նաև արտասահման են արտահանել:

«Հիմա շրջանում միայն երեք աշխատանքի ձև կա՝ նայոմնիկ, միլիցա, մեկ էլ հողագործություն: Բայց ռիսկ չենք անում մշակենք: Հողերը նշանառության տակ են: Էս գյուղը հող չունի, ուրիշ գյուղերից վարձով վերցնում, մշակում ենք»,- ասում է Մաքսիմն ու գնում ենք Թելլո տատի տուն:

***
Տատի տղան՝ Համլետը պատմում է, թե ինչպես է անցած տարի կրակոցներից այրվել ողջ արտը. «Դե ինչ պիտի անեինք, ստիպված ալյուր առանք: Իբր հող ենք մշակում: Չեն թողնում, կրակում են: Երկու անգամ վազը կապելուց կրակել են, հողը աչքս ա լցվել: Մեր մշակած բաղը մի 50 մետր է հեռու իրենցից: Ամեն օր էլ նույնն է»:

Այստեղ Մաքսիմն էլի ոգևորվում է ու ընդհատում Համլետին. «Գիշերն էլ, մթին, տեսնում ա՝ ով ես, ինչ դեմք ունես: Տան մեջն էլ տեսնում են, ինչքան ուզում է լույսն անջատած լինի»:

«Բոլորիս դեմքով ճանաչում են: Այստեղ ապահով տեղ չկան: Մեր գյուղի վրա երեք պոստ կա: Ամեն մեկից կրակում են, խեղճացնում են գյուղը: Չեն թողնում մարդիկ ազատ իրենց հողամասը մշակեն, անասունը պահեն»,- Համլետի տղան՝ Արմանն է շարունակում:

***
Թելլո տատը ուշադիր լսում է թոռանն ու սկսում իր պատմությունը. «Ամեն ինչ տեսել եմ, տղա, աղջիկ, թոռ… ամեն ինչ ունեմ»:

Տատը կրակոցների մասին էլ է խոսում, պատերազմն էլ լավ է հիշում, հիմա էլ դժգոհում է միայն խանգարում են չի կարողանում դուրս գալ, մի քիչ նստել արևի տակ:

***
Ողջ ընթացքում մտածում եմ Նարեի կոնֆետի մասին. խոսք եմ տվել, սպասում է: Խանութից արագ վերցնում ենք կոնֆետներն ու գնում բակ, էրեխեքը դեռ էնտեղ են: Նարեն թռնում է գիրկս ու արագ բացում առաջին կոնֆետն ու խցկում բերանը: Բացում է գրպաններն ու տեղավորում դրանք: Աշխույժ պատմում է, թե ինչպես է ամեն օր եղբայրների հետ ճագարների հետևից վազվզում:

***
Ընդամենը մի ժամ առաջ գյուղի փողոցները լուռ էին, բայց մեր խումբը տարածվել է ամբողջ գյուղում, մեծերն ու փոքրերն ուշադիր հետևում են հավաքվածներին, ամենքն իր պատմությունն է պատմում ու չեն մոռանում անընդհատ կրկնել. «Դե մենք սովոր ենք էս կրակոցներին, չենք վախենում: Գիտենք՝ ոնց պաշտպանվենք»…

***
Ընդամենը մեկ ժամում գյուղում ապրող չորս սերունդ ինձ պատմում է իր կյանքը: Ոչ մեկը չի շրջանցում պատերազմի ու կրակոցների մասին իր պատմությունը:

Ամեն մեկը դրա իր ընկալումն ունի, իսկ ես, խճճված պատմությունների շարքի մեջ, մտածում եմ՝ ինչ հեշտ է ամեն անգամ լսել կրակոցների մասին, զանգել գյուղապետին, մեկ-երկու հարց տալ ու մի քանի տողով գրել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի վրա էլի կրակել են: Իրականում գրել միայն իրականության մի չնչին մասը, էդպես էլ չլսելով էս մարդկանց ու չգիտակցելով՝ ինչպես են իրենք լուռ, հնազանդ ու հաշտ տանում իրենց բաժին ընկած մշտական պատերազմը՝ ավարտի մասին հույս չունենալով, բայց երազելով:

Սահման պահող գյուղի երեխան իր երազանքների մասին պատմելիս չի ասում, որ հեծանիվ է ուզում կամ բժիշկ է երազում դառնալ: Հայկի լրջությունը փոխանցվում է ինձ. «Թող թուրքը չկրակի, մենակ էդ…»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Պուտին ձյա՛, լավ է անում Ալիևը. երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինվորները ոչնչացրին ռուսական ուղղաթիռը, Դուք մի քանի ժամ անց Ալիևի հետ ժպտացիք ու թուղթ ստորագրեցիք. Մհեր Հոկոբյան
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է «Ալիևը ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Պուտինի անուղղակի ներողությունից և պահանջում է ուղղակի ներողություն՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի վարած սխալ քաղաքականության՝ կանաչապատմանցածր և սխալ գործողությունների և համատարած բարձրահարկերի շինթույլտվության հետրանքով...
Աղբյուր` Panorama.am
21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}