Թուրքիայում վարչապետի ամենահավանական թեկնածուն Ահմեթ Դավութօղլուն է
Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է այն հարցը, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում ով է զբաղեցնելու վարչապետի աթոռը:
Էրդողանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետն ու «Արդարություն ու զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահը պետք է միևնույն մարդը լինի: Ըստ Էրդողանի, եթե վարչապետն ու կուսակցության ղեկավարը տարբեր մարդիկ լինեն, ապա արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի համաձայն` Էրդողանի այս հայտարարությունը նվազեցրել է Աբդուլլահ Գյուլի` վարչապետ դառնալու շանսերը:
էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի որպես ամենահավանական թեկնածու քննարկվում է ներկայիս արտաքին գերծերի նախարար Ահմեթ Դավութօղլուի անունը:
Թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի վերլուծաբան Մեհմեթ Աջեթի պնդմամբ` կուսակցության կուլիսներում ամենաքննարկվող անունը Ահմեթ Դավութօղլուն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում