Գերմանացի փորձագետը կասկածում է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունավետությանը
«Ընդդեմ Ռուսաստանի դաշնության նոր պատժամիջոցների կիրառումը քիչ իմաստ ունի»,- «Passauer Neue Presse» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի առևտրա-արդյունաբերական պալատի դաշնային միավորման գործադիր տնօրեն Մարտին Վանսլեբենը: Հայտնում է «Դոյչե վելլե»-ն:
Նրա խոսքերով` այժմ արդեն ընդունված պատժամիջոցները զգալի հետք են թողել գերմանա-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա:
Վանսլեբենը նաև հաստատել է միավորման կանխատեսումները որոնք համաձայն արտահանումը դեպի Ռուսաստան մոտավորապես կնվազի մոտ 4 միլիորդ եվրոյի չափով: Իսկ Ռուսաստան արտահանման գործընթացը Գերմանիայում իրականացվում է 300 հազար աշխատատողների միջոցով:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է հավաքվել երրորդ անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը քննարկելու համար: Այսօր արդեն Եվրամիությունը հետաձգել է նոր պատժամիջոցների կիրառման գործընթացը, մինչև հուլիսի 24-ը: