Քառյակի խոստացած «թեժ աշունը» չի լինելու. «Հայկական ժամանակ»
Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին է հայտնել քառյակի ներկայացուցիչներից մեկը:
Ըստ նույն աղբյուրի, թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում:
«Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության և ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է: Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ոչ վարչապետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն: Նրանք չեն բացառում անգամ, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն ձեռք բերվի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ: Այս ամենը, սակայն, մասնավոր զրույցում միայն»,-գրել է թերթը:
Քառյակի աշնանային գործողությունների վերաբերյալ թերթի հարցերին է պատասխանել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա, մասնավորապես նշել է, թե կարծում է, որ աշունը, բոլոր դեպքերում թեժ է լինելու, սակայն հիմնականում նշել է արտաքին-քաղաքական մարտահրավերներ (ԵՏՄ, բանակցային գործընթաց):
Հարցին, թե քառյակը նախագահի հրաժարականը կպահանջի՞, Ա. Մինասյանը պատասխանել է. «Քանի որ այդ հարցը չի քննարկվել, դժվարանում եմ պատասխանել:…Իմ կարծիքով՝ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան