Սամվել Ալեքսանյանի եղբորորդու դեբյուտը. «Ժամանակ»
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ կատարած շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցել է Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Վերջինս ի պատասխան լրագրողների հարցադրման, թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ կարևոր, շոշափելի խնդիրներ է կարողացել լուծել՝ նշել է, որ վարչական շրջանում կուտակված շատ խնդիրներ կան՝ 30-40 տարվա:
«Կամաց-կամաց աշխատանքները կատարում ենք, 7 հատ բակ ենք վերանորոգում, որ տեղում չի եղել բակ, եղել են բախչաներ, բնակչությանը խնդրել ենք, հորդորել ենք վերանորոգում ենք»,- ասել է Արտակ Ալեքսանյանը:
Ալեքսանյանը չի պատասխանել վարչական շրջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում Սամվել Ալեքսանյանի անվան դասարան բացելուն առնչվող հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան