«Միկա ցեմենտ»-ը նոր սեփականատեր ունի. «Ժողովուրդ»
«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել:
Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանել է, որ անձամբ է հետևելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:
ՊՆ նախկին փոխնախարարը հավելել է նաև, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան