Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
Աֆիկյանների շենքի ապամոնտաժումն ու տեղափոխումը ամբողջովին օրենքի և կառավարության շրջանակներում է եղել: Այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Նա հիշեցրեց, որ Աֆրիկյանների շենքը եղել է տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկում. «Սա անխոցելի փաստաթուղթ է: Այդպիսի բազմաթիվ շենքեր ունենք, որոնք տեղափոխման են եթակա»:
Կամո Արեյանը նշեց, որ անխոցելի է նաև այն, որ շենքի տեղափոխումը եղել է թույտվությամբ, իսկ քարերը պահեստավորված են:
«Շենքը կտեղադրվի Հին Երևան ծրագրի շրջանակներում, որի քաղաքշինական, ֆունկցիոնալ նպատակը չի փոխվել: Կառուցապատման վերաբերյալ փոփոխություններ ևս չեն եղել: Կան պայմանագիր կնքած կազմակերպություններ, ներդրողներ, որոնց հետ բանակցային գործընթացն ուժի մեջ է: Որևէ մեկը «Հին Երևան» նախագծի կյանքը չի ընդհատել»,- ասաց նա:
Թե երբ կիրականացվի ծրագիրը, փոխքաղաքապետը դժվարացավ ասել:
Մանրամասները՝ Panorama.am-ի տեսանյութում:
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ են միշտ նույն փողոցներն ասֆալտապատվում. Փոխքաղաքապետի բացատրությունը
Փոխքաղաքապետ. Երևանում մետրոյի երկու կայարանների կառուցման հարցը մնում է օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան