Դատապարտված տնօրենը ցանկանում է կրկին ղեկավարել դպրոցը. Ահազանգ քաղաքապետին
Երևանի քաղաքապետարանի թ.27 դպրոցի դատապարտված նախկին տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, ով նախկինում այս դպրոցի տնօրենն էր:
«Կարծում եմ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) և արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա: Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»,-հայտարարության մեջ գրել է Անահիտ Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա